Սեպտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության տարածքում բնական գազից օգտվում է 481 003 բաժանորդ:
Ընթացիկ տարվա օգոստոս ամսին համակարգի փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 6949-ով, որը անցած ութ ամիսների արդյունքներով ամենաբարձր ցուցանիշն է:
Անցած ութ ամիսների ընթացքում գազահամակարգի ավելացած բաժանորդների թիվը կազմել է 42 148:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն