Շարունակվում են Քաջարան — Արարատ գազատարի շինարարական աշխատանքները
Շարունակվում են ընթացիկ տարվա հունիսին մեկնարկած Քաջարան-Արարատ գազատարի շինարարական աշխատանքները: Շինարարությունն իրականացվում է Քաջարան-Սիսիան եւ Սիսիան-Ջերմուկ-Արարատ հատվածներում:
Սեպտեմբերի 1-ի դրությամբ կատարված են 125.7 կմ հարթակների, 43.9 կմ խրամուղիների եւ 31 կմ ժամանակավոր մոտեցնող ճանապարհների կառուցման, ինչպես նաեւ 14.8 կմ խողովակաշարի հավաքակցման աշխատանքներ: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ եւ Չելյաբինսկի գործարանի միջեւ կնքված 720 տրամագծով պողպատյա խողովակների առաքման պայմանագրի համաձայն, արդեն Հայաստան է առաքվել է 769 վագոն՝ 106.1 կմ խողովակ: Ներկա դրությամբ ներկրվել է 96 կմ խողովակ, որից 85.1 կմ՝ տեղափոխվել է ուղեգիծ: Առաջիկայում սպասվում է եւս 95 վագոն խողովակի ներկրում (10.1կմ):
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 402 ԿԲ)