Սեպտեմբերմեկյան նվեր սոցիալապես անապահով երեխաներին
Սեպտեմբերի 1-ի Գիտության և դպրության օրվա կապակցությամբ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն համապատասխան գումար հատկացրեց Սանկտ Պետերբուրգի միջազգային բարեգործական կենտրոնի հայաստանյան «Լաստոչկա» մասնաճյուղին` սոցիալապես անապահով, ծնողազուրկ ու հաշմանդամ 100 երեխաների համար դպրոցական դասագրքեր ու գրենական պիտույքներ ձեռքբերելու նպատակով:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36