Հանրապետության գազահամակարգին միացել է 496 297 բաժանորդ
2007 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 8198-ով, որը անցած տասն ամիսների արդյունքներով հանդիսանում է ամենաբարձր ամսեկան ցուցանիշը:
Ընթացիկ տարվա անցած տասն ամիսների ընթացքում գազահամակարգի ավելացած բաժանորդների թիվը կազմել է 57 442:
Նոյեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին միացած բաժանորդների թիվը կազմում է 496 297 բաժանորդ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն