Մինչև տարևերջ գազի պահեստավորման ծավալները կկազմեն 120 մլն խոր.մ

20 նոյեմբերի 2007, 12:00

Նոյեմբերի 1-ի դրությամբ Աբովյանի ստորգետնյա գազապահեստ կայանում պահեստավորված գազի փաստացի ծավալը կազմում է 110,4 մլն խոր.մ:

Ներկայումս վերանորոգման եւ վերականգնման աշխատանքներ են տարվում երկու վթարային հորերում: Մինչեւ տարեվերջ գազի պահեստավորման ծավալները կկազմեն 120 մլն խոր.մ:
2008–2010թթ. ընթացքում ստորգետնյա պահեստարան-կայանում աշխատանքներ իրականացնելու նպատակով կներդրվի 2912,7 մլն դրամ, որից 800 մլն-ը նախատեսված է համալիր երկրաֆիզիկական հետազոտման եւ վթարային հորերում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար:

Մինչեւ 2010թ. գազի պահեստավորման ծավալները նախատեվում է հասցնել 150 մլն խոր.մ:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button