«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրել է «2008–2010 թթ. ներդրումային ծրագիրը»:
Այն կազմված է «Տրանսգազ» ՍՊԸ-ից ու Գազամատակարարման և Գազիֆիկացման Մասնաճուղերից (ԳԳՄ) ստացված գազամատակարարման համակարգի աշխատունակության պահպանման, համակարգի հուսալիության բարձրացման և անվտանգ շահագործման լոկալ ծրագրերի հիման վրա, որոնցում ներառված են ներդրումներ պահանջող օբյեկտների և աշխատանքների անվանացանկը՝ իրենց ծավալագումարային գնահատմամբ, ըստ տարիների և սպասվող արդյունքների: Ծրագրին առնչվող հարցերի վերաբերյալ նախատեսված է կազմակերպել քննարկումներ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի և ՀԾԿՀ-ի աշխատանքային խմբերի միջև, ինչպես նաև հանդիպումներ հասարակական կազմակերպությունների հետ, որից հետո ծրագիրը կներկայացվի հաստատման ՀԾԿՀ-ի նիստին:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն