Մինչև տարևերջ գազի պահեստավորման ծավալները կկազմեն 120 մլն խոր.մ
Նոյեմբերի 1-ի դրությամբ Աբովյանի ստորգետնյա գազապահեստ կայանում պահեստավորված գազի փաստացի ծավալը կազմում է 110,4 մլն խոր.մ:
Ներկայումս վերանորոգման եւ վերականգնման աշխատանքներ են տարվում երկու վթարային հորերում: Մինչեւ տարեվերջ գազի պահեստավորման ծավալները կկազմեն 120 մլն խոր.մ:
2008–2010թթ. ընթացքում ստորգետնյա պահեստարան-կայանում աշխատանքներ իրականացնելու նպատակով կներդրվի 2912,7 մլն դրամ, որից 800 մլն-ը նախատեսված է համալիր երկրաֆիզիկական հետազոտման եւ վթարային հորերում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար:
Մինչեւ 2010թ. գազի պահեստավորման ծավալները նախատեվում է հասցնել 150 մլն խոր.մ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36