Հանրապետությունում նկատվում է բնական գազի սպառման աճի միտում

Վերջին տարիներին հանրապետությունում նկատվում է բնական գազի սպառման աճի միտում: 2007թ. տվյալներով, բնական գազի սպառող են հանդիսանում 6250 կազմակերպություն՝ 2006թ. 4838-ի դիմաց: Այդ կազմակերպություններին առաքված գազի ծավալները աճել են 12,9 տոկոսով ՝ կազմելով շուրջ 1 մլրդ 337 մլն խորանարդ մետր գազ:

Ամենախոշոր գազասպառողներն են «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ, «Հրազդան ՋԷԿ» ԲԲԸ-ն, «Նաիրիտ գործարան», «Արարատ ցեմենտ», «Միկա ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությունները: Ընդ որում՝ 2007թ.-ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ կողմից սպառած գազի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 47,9 տոկոսով, «Արարատ ցեմենտ» ՓԲԸ-ը՝ 14,4 տոկոսով, «Միկա ցեմենտ» ՓԲԸ-ը՝ 1,4 տոկոսով: 0,05 տոկոսով գազի սպառման աճ է գրանցել նախորդ տարվա համեմատ նաեւ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ:
Մի փոքր նվազել են «Հրազդան ՋԷԿ» ԲԲԸ սպառման ծավալները. 2007թ. սպառել է 354 մլն խ/մ՝ 2006թ.-ի 368 մլն-ի դիմաց:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am