2007 թ. վերջին չորս ամիսներում արձանագրվել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ թողարկած պարտատոմսերի շրջանառության մեծ ծավալներ

Հայաստանի Ֆոնդային Բորսայում 2007թ. սեպտեմբերին ցուցակվելուց հետո մինչ օրս «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ պարտատոմսերով առևտրի ծավալը կազմել է ավելի քան 221 000 000 ՀՀ դրամ: Վերջին 4 ամիսներում շրջանառության նման ծավալներ չեն արձանագրել հայաստանյան և ոչ մի ընկերության թողարկած պարտատոմսեր: Այս դրական միտումները «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բարձր վարկանիշի և դինամիկ աճող ֆինանսատնտեսական ցուցանիշների հետևանք են:

Ինչպես հայտնի է, 2007թ. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն առաջին անգամ մուտք գործելով արժեթղթերի շուկա` հունիս-հուլիս ամիսներին թողարկեց և տեղաբաշխեց 1 մլրդ. դրամ ընդհանուր ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր: Թողարկումը մեծ ակտիվություն առաջացրեց շուկայում ներդրողների շրջանում, և պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը գերազանցեց պարտատոմսերի առաջարկը: Ընկերության պարտատոմսերը ձեռք բերեցին ոչ միայն առևտրային բանկերը, այլ նաև այլ կազմակերպություններ, ֆիզիկական անձինք: Այսինքն` շուկայում ընկերության թողարկած պարտատոմսերը ընդունվում են որպես բարձր իրացվելի և վստահելի ֆինանսական գործիքներ: Հաշվի առնելով վերոնշյալը՝ 2008թ. Ընկերությունը նպատակ ունի շարունակել իր ակտիվ գործունեությունը արժեթղթերի շուկայում` կազմակերպելով պարտատոմսերի նոր թողարկումներ ոչ միայն ՀՀ-ում այլ արդեն նաև Ռուսաստանի Դաշնությունում:

Ընկերության կողմից որդեգրած նման քաղաքականությունը ոչ միայն թույլ է տալիս ներգրավել լրացուցիչ ֆինանսական միջոցներ տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման համար, այլև նպաստում է արժեթղթերի շուկայի կայացմանն ու զարգացմանը հանրապետությունում, ինչը նույնպես չափազանց կարևոր է:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am