2008 թ. տեմպերը պետք է ավելի բարձր լինեն, ծրագրերը` ավելի առաջադեմ
Հունվարի 7-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում կայացած կարգավարական խորհրդակցության ընթացքում Ընկերության Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը համակարգում ընդգրկված բոլոր կառույցներին հանձնարարեց ամփոփել և հաշվետվություններ պատրաստել 2007 թ. աշխատանքների վերաբերյալ, միաժամանակ նախապատրաստելով նաև 2008 թվականի աշխատանքային ծրագրերը:
Կարեն Կարապետյանը հանգամանորեն ներկայացրեց Ընկերության կողմից 2008 թվականին նախատեսվող ծրագրերն ու առաջնահերթ անելիքները: Ըստ Գլխավոր տնօրենի, 2007 թվականին իրականացրած ծրագրերն ու արձանագրած ֆինանսատնտեսական ցուցանիշները պարտավորեցնում են, որպեսզի 2008 թ. տեմպերն ավելի բարձր լինեն, իսկ ծրագրերը` ավելի առաջադեմ:Ընկերությունը կարողացել է ապահովել գործունեության պատշաճ մակարդակ, և դրան համեմատական փոփոխվել է հանրային պահանջարկի որակը: Հետևաբար իրականացվող բոլոր ծրագրերը պետք է նպաստեն Ընկերության կողմից մատուցվող ծառայության որակի բարձրացմանը և նպատակաուղղված լինեն սպառողների անվտանգության խնդիրների ապահովմանը:
Ըստ Կ. Կարապետյանի, այս ոլորտում իրականացվող աշխատանքներն ու ներդրումները լուրջ նախադրյալներ են ստեղծում, որպեսզի Հայաստանի գազասպառման համակարգը անվտանգության տեսանկյունից օրինակելիներից մեկը լինի աշխարհում:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հունվար ամսվա նորությունները
- «Գազպրոմբանկը» մուտք գործեց Հայաստան
- Հանրապետությունում նկատվում է բնական գազի սպառման աճի միտում
- 2007 թ. ընթացքում 19,74 տոկոսով ավելացել են բնական գազի ներկրման ծավալները
- «ՀայՌռուսգազարդ» ՓԲԸ մտադիր է բազմաբնակարան շենքերում տեղադրել ազդանշանային սարքեր
- Հրազդանի 5-րդ էներգաբլոկի արդիականացման նախագծի փորձաքննություն անցկացնելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով