«Առէկսիմբանկ» ՓԲԸ Խորհրդի նախագահ է ընտրվել «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրենը

25 մարտի 2008, 14:00

«Առէկսիմբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ է ընտրվել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը: Խորհրդի նախագահի տեղակալ է ընտրվել «Գազպրոմբանկի» փոխնախագահ Օլգա Կազանսկայան: «Առէկսիմբանկի» մամլո ծառայության փոխանցմամբ, այսպիսի որոշում է ընդունվել բանկի խորհրդի Երևանում կայացած նիստում:

Աղբյուրի համաձայն, Խորհուրդը քննարկել է մի քանի հարցեր, որոնք ռազմավարական նշանակություն ունեն Առէկսիմբանկը զարգացնելու և Հայաստանի ֆինանսա-վարկային համակարգում առաջատար դիրքերի բերելու առումով: Որպես Գազպրոմբանկի նոր դուստր ձեռնարկության բիզնեսի ծավալների կառավարմանն ուղղված առաջնահերթ քայլ նշվել է Առէկսիմբանկի կապիտալի և վարկային պորտֆելի էական մեծացումը: Այսպիսի որոշում է նախատեսված բանկի Խորհրդի կողմից հաստատված 2008թ. ֆինանսական ծրագրի նախագծում: Այդ փաստաթուղթը նախատեսում է նաև բանկի հինգ նոր մասնաճյուղերի բացում՝ երկուսը Երևանում, իսկ երեքը Հայաստանի մարզերում:

Մեկնաբանելով ընդունված որոշումները, Գազպրոմբանկի առաջին փոխնախագահ Օլգա Կազանսկայան ընդգծել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները հանրապետության բանկային սեկտորում ներդրումների համար բարձր գրավչություն են ապահովում: «Մենք վստահ ենք, որ Գազպրոմբանկի աջակցությամբ Առէքսիմբանկը կարող է դառնալ Հայաստանի ռազմավարական նշանակության ոլորտների ֆինանսավորման առաջատարը», — ասել է Օ. Կազանսկայան:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am