Հայաստանում գազի սակագինը դեռևս կմնա անփոփոխ

17 մարտի 2008, 12:00

«ՀայՌուսգազարդ»-ը այս տարի գազի սակագնի փոփոխության հայտ չի ներկայացնի, — լրագրողներին հայտնել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը մարտի 7-ին կայացած ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից հետո:

Հիշեցնենք, որ 2006 թ. «Գազէքսպորտ» ԲԲԸ / «Գազպրոմ» ԲԲԸ դուստր ընկերություն/ եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ միջեւ կնքված համաձայնագրով, Հայաստանի Հանրապետություն ներկրվող բնական գազի սակագինը մինչեւ 01.01.2009թ. սահմանված է 110,0 (հարյուր տաս) դոլար՝ 1000 (հազար) խորանարդ մետր գազի դիմաց:
Ի դեպ՝ ըստ ռուսաստանյան ԶԼՄ-ների, օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպման ժամանակ «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը չի բացառել, որ այս տարի եվրոպական գազի գինը կարող է հասնել 1000 խորանարդ մետրի դիմաց 400 դոլարի, այն դեպքում, երբ ավելի վաղ 2008 թվականի վերջի համար այս ցուցանիշը գնահատվում էր 354 դոլար:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am