Գործադիրը համաձայնություն տվեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ լրացուցիչ բաժնետոմսերի թողարկմանը

13 մարտի 2008, 14:00

Մարտի 13-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած նիստում որոշում է կայացվել ՀՀ էներգետիկայի նախարարին հանձնարարել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կառավարման մարմիններում ներկայացնել առաջարկություն եւ տալ համաձայնություն լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու եւ Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխելու միջոցով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալն ավելացնելու վերաբերյալ:

Որոշմամբ հանձնարարվել է նաեւ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի, էներգետիկայի նախարարներին, Երեւանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում համատեղ ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն` «Հայ-Ռուսգազարդ» ՓԲԸ-ի լրացուցիչ թողարկվող եւ ՀՀ-ի օգտին տեղաբաշխվող բաժնետոմսերի դիմաց վճարումը կատարել ոչ դրամական միջոցներով:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am