Վերսկսվել են Քաջարան — Արարատ գազատարի շինհավաքակցման աշխատանքները

14 մարտի 2008, 15:00

2008 թվականի փետրվար ամսին վերսկսվել են Իրան-Հայաստան գազամուղի՝ Քաջարան-Արարատ հատվածի շինարարական աշխատանքները: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հունվար ամսին աշխատանքները դադարեցվել էին: Շինարարությունն իրականացվում է Քաջարան-Սիսիան եւ Սիսիան-Ջերմուկ-Արարատ հատվածներում:

Քաջարան — Արարատ գազատարի շինհավաքակցման աշխատանքները

Քաջարան — Արարատ գազատարի շինհավաքակցման աշխատանքները

Ընթացիկ տարվա մարտի 1-ի դրությամբ կատարվել են 1647,4 կմ հարթակների, 96 կմ խրամուղիների եւ 35 կմ մոտեցման ճանապարհների կառուցման, ինչպես նաեւ 74.8 կմ խողովակաշարի հավաքակցման աշխատանքներ:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ եւ Չելյաբինսկի գործարանի միջեւ կնքված 720 տրամագծով պողպատյա խողովակների առաքման պայմանագրի համաձայն, նշված ժամանակահատվածում ամբողջությամբ Հայաստան է առաքվել խողովակների պահանջվելիք քանակը. 191833 գ/մ կամ 27714 տոննա խողովակ՝ 1368 վագոն:
«Քաջարան-Ջերմուկ-Արարատ» գազատարի հավաքակցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2008թ. աշնանը:
Կառուցվող «Քաջարան-Արարատ» գազատարի շահագործումը՝ 204,51 կմ երկարությամբ, հնարավորություն կտա ընդլայնել ՀՀ մատակարարվող բնական գազի ռեսուրսային բազան այլընտրանքային աղբյուրի միջոցով:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am