Փետրվար ամսին տեխնիկական սպասարկում է իրականացվել 77 093 բաժանորդի մոտ
Հանրապետության տարածքում ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկում իրականացնող «Էյ-Ի-ՋԻ Սերվիս» ՍՊԸ-ն 2008թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում իրականացրել է 226 247 այցելություն, որից 151 670-ը միայն փետրվարին:
Ընթացիկ տարվա փետրվար ամսին նախատեսված 89 938 բաժանորդի դիմաց հանրապետությունում սպասարկվել է 77 093-ը կամ 85.7 տոկոսը: 23 374 բաժանորդ սպասարկում չի ստացել` փակ դռների պատճառով: Ընթացիկ տարվա անցած երկու ամիսներին կատարված ստուգայցերի ընթացքում արձանագրված խատումների վերաբերյալ կազմվել է 31 590 ակտ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն