2008 թ. փետրվար ամսին բնական գազի հետ առնչվող դեպքեր չեն արձանագրվել
ՀՀ տարածքում բնական գազի օգտագործման հետեւանքով առաջացած պատահարների «ՀայՌուագազարդ» ՓԲԸ վիճակագրության համաձայն, 2008թ. հունվար ամսվա ընթացքում բնական գազից օգտվելու կանոնները խախտելու հետեւանքով արձանագրվել է թունավորման 16 դեպք, որից 5 մարդ մահացել է:
Դժբախտ պատահարների հիմնական պատճառներն են.
ապօրինի տեղադրված ջրատաքացուցչի ծխատարի անբավարար քարշը,
նախագծից շեղումով տեղադրված ջեռուցման վառարանի երկարատեւ օգտագործումը անսարք ծխատարով,
բնական գազից անվտանգ օգտվելու պահանջների խախտումով եւ այլն:
Ընթացիկ տարվա փետրվար ամսվա ընթացքուն Ընկերության կողմից բնական գազի հետ առնչվող դեպքեր չեն արձանագրվել:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն