2008 թ. «ՀայՌուսգազարդ»-ը կներդնի 31.2 մլրդ դրամ

10 մարտի 2008, 14:00

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում հավանության արժանացած «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2008–2010թթ. ներդրումային ծրագրի առաջնահերթ եւ հիմնական ուղղություններից մեկը ՀՀ գազամատակարարման համակարգի անվտանգության մակարդակի բարձրացումն է:

2008–2010 թվականներին «ՀայՌուսգազարդը» նախատեսում է ներդնել 45.2 մլրդ. դրամ, որից 25.22 մլրդ դրամը գազափոխադրման համակարգում, 19.97 մլրդ դրամը` գազաբաշխման համակարգում:

Ըստ Զարգացման ներդրումային ծրագրերի վարչության պետ Աշոտ Հակոբյանի, Ընկերությունը նախատեսում է լուծել երկու հիմնական խնդիրներ: Այն է՝ ավարտել Քաջարան-Արարատ գազատարի շինարարությունը, որը հնարավորություն կստեղծի այլընտրանքային գազամատակարարման աղբյուրի շնորհիվ բարձրացնելու հանրապետութան գազամատակարարման ապահովությունը եւ հուսալիությունը, եւ բազմաբնակարան շենքերի ներտնային գազասպառման համակարգում տեղադրել անվտանգության ավտոմատ ազդանշանային սարքեր, որոնք թույլ կտան ստեղծել անվտանգության մասսայական եւ մեկ ամբողջական համակարգ՝ հնարավորինս նվազագույնին հասցնելով վթարների եւ դժբախտ պատահարների առաջացումը բնակչության հատվածում:


Ընթացիկ տարում նախատեսվում են 31,2 մլրդ դրամի աշխատանքներ, որից 21.71 մլրդ դրամը կներդրվի գազափոխադրման համակարգում, այդ թվում 19,4 մլրդ դրամը՝ Աբովյանի ստորգետնյա պահեստ կայանի ընդլայնմանը: Նախատեսվում է կառուցել նոր աղաջրապահեստարան, կատարել 4 հորերի գեոֆիզիկական հետազոտում եւ 7 հորերի վերականգնում, իրականացնել վթարավերականգնման եւ ընդլայնման աշխատանքներ: Երեւան քաղաքում կկառուցվի նոր գազաբաշխիչ կայան, փուլային շահագործման կհանձնվի Իրան-Հայաստան գազատարը, կիրականացվի գազատարների շինարարություն, վերատեղադրում եւ փոխարինում եւ այլն:


Գազաբաշխման համակարգում կներդրվի 9,5 մլրդ դրամը: Ա.Հակոբյանը նշեց, որ ԳԲ համակարգում ներդրումների 52 տոկոսը ուղղվելու է նոր տեխնիկայի եւ տեխնոլոգիայի ներդրմանը:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am