«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ համակարգի կողմից 2007թ. վճարվել է 26 130 345 հազար դրամ հարկ
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ և Ընկերության համակարգում գործող մի շարք սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից 2007 թ. ընթացքում ՀՀ պետական բյուջ է վճարվել 26 130 345 հազար դրամ հարկ: «ՀայՌուսգազարդ» Ընկերությունը, որն արդեն մի քանի տարի շարունակ հանրապետության խոշոր հարկատուների առաջին եռյակում է, վճարել է 20 045 727 հազար դրամ:
«Տրանսգազ» ՍՊԸ կողմից վճարվել է 2 068 686 հազար դրամ, վերջինս առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում զբաղեցնում է 21-րդ տեղը: 188-րդ տեղում «Տրանսգազշին» ՍՊԸ-ն է, որը վճարել է 307 025 հազար դրամ: «Ավտոգազ» ՍՊԸ-ն վճարել է 148 928 հազար դրամ (398-րդ տեղ), «Արմավիրգազմաշ» ՍՊԸ-ն` 86 937 հազար դրամ (604 տեղ), «Ավտոտրանսգազ» ՍՊԸ-ն` 14 980 հազար դրամ, «Բութան» ՍՊԸ-ն` 21 214 հազար դրամ, Ավտոգազալիցքավորման ճնշակայանները` 1 452 426 հազար դրամ: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի պատվերներով շինարարական աշխատանքներ և այլ ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից նշված ժամանակահատվածում վճարվել է 1 984 422 հազար դրամ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն