Թբիլիսիում համատեղ քննարկվել են ռուսական բնական գազի տարանցման հարցերը
Փետրվարի 28-29-ը Թբիլիսիում տեղի ունեցած տեխնիկական խորհրդակցությանը, որին մասնակցել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ և Վրաստանի Նավթի ու գազի կորպորացիայի ներկայացուցիչները, քննարկվել են Հայաստանի Հանրապետություն ռուսական բնական գազի տարանցման հետ կապված հարցեր:
Համատեղ քննարկման ընթացքում ադրադարձ է եղել Վրաստանի տարածքով ռուսական բնական գազի տարանցման, Հայաստանի գազամատակարարման, ինչպես նաև Անդրկովկաս — Հյուսիսային Կովկաս գազափոխադրման համակարգի թողունակության բարձրացման խնդիրներին: Խորհրդակցության մասնակիցները նախանշել են հետագա համագործակցության քայլեր՝ նշված ծրագրերի իրագործման ճանապարհին:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն