Թբիլիսիում համատեղ քննարկվել են ռուսական բնական գազի տարանցման հարցերը

5 մարտի 2008, 15:00

Փետրվարի 28-29-ը Թբիլիսիում տեղի ունեցած տեխնիկական խորհրդակցությանը, որին մասնակցել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ և Վրաստանի Նավթի ու գազի կորպորացիայի ներկայացուցիչները, քննարկվել են Հայաստանի Հանրապետություն ռուսական բնական գազի տարանցման հետ կապված հարցեր:

Համատեղ քննարկման ընթացքում ադրադարձ է եղել Վրաստանի տարածքով ռուսական բնական գազի տարանցման, Հայաստանի գազամատակարարման, ինչպես նաև Անդրկովկաս — Հյուսիսային Կովկաս գազափոխադրման համակարգի թողունակության բարձրացման խնդիրներին:
Խորհրդակցության մասնակիցները նախանշել են հետագա համագործակցության քայլեր՝ նշված ծրագրերի իրագործման ճանապարհին:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am