2008 թ. Ուսումնատեխնիկական կենտրոնում կվերապատրաստվի 840 մարդ

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Ինժեներակա կենտրոն» մասնաճյուղի ուսումնատեխնիկական կենտրոնը շարունակում է մասնագիտական կադրերի ուսուցման եւ որակավորման բարձրացման դասընթացները, որոնց կազմակերպման համար հիմք են հանդիսանում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հանձնարարականները, տարբեր կազմակերպությունների (ձեռնարկությունների) եւ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի միջեւ երկկողմանի կնքված պայմանագրերը, ինչպես նաեւ անհատների կողմից ներկայացրած դիմում հայտերը:

Ըստ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հանձնարարականի 2008թ. նախատեսվում է իրականացնել 430 աշխատակիցների ուսուցում եւ 250 աշխատակիցների վերապատրաստում: Վերապատրաստման դասընթացներ են նախատեսվում նաեւ այլ կազմակերպությունների համար: Ընդհանուր առմամբ 2008թ. կուսուցանվի եւ կվերապատրաստվի 840 մարդ:

2007թ. ՈՒսումնատեխնիկական կենտրոնում ուսուցանվել եւ վերապատրաստվել են ծրագրով նախատեսված 523 աշխատողի փոխարեն հանրապետության գազի բնագավառի 820 մասնագետներ, որից 324-ը՝ ներտնային գազի համակարգի սպասարկման ոլորտից:


Ուսումնատեխնիկական կենտրոնի կողմից ընթացիկ տարում նախատեսվում է նաեւ կազմել եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հաստատման ներկայացնել թվով 5 թեմատիկ պլաններ եւ ծրագրեր:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am