Տեղի ունեցավ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Տնօրենների խորհրդի հերթական նիստը

Մայիսի 28-ին տեղի է ունեցել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տնօրենների խորհրդի հերթական նիստը, որին նախորդեց Ընկերության Վարչության նիստը:

Տնօրենների խորհրդի նիստի ընթացքում քննարկվել եւ հաստատվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2007թ. տարեկան հաշվետվությունն ու հաշվապահական հաշվեկշիռը:

Տնօրենների խորհուրդը անդրադարձել է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ «Գազպրոմ» ԲԲԸ —ի միջեւ կնքված Համաձայնագրի իրականացման ընթացքին, որով նախատեսվում է «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնակցությունը Հայաստանի գազաէներգետիկ ծրագրերում:


Որոշում է ընդունվել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Բաժնետերերի Ընդհանուր Ժողովը հունիսի 27-ին Երեւանում անցկացնելու մասին:


Տնօրենների խորհուրդը քննարկել է նաեւ Ընկերության ընթացիկ գործունեության վերաբերյալ մի շարք այլ հարցեր եւ ընդունել համապատասխան որոշումներ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am