Դիպլոմային պաշտպանություն «ՀայՌուսգազարդ»-ում

Երեւանի ճարտարապետության-շինարարության պետական համալսարանի ջերմագազամատակարարման, օդափոխության եւ միջավայրի պահպանության ամբիոնի 40 ուսանողներ մայիսի 26-ից 30-ը իրենց դիպլոմային աշխատանքները կպաշտպանեն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում:

Երեւանի ճարտարապետության-շինարարության պետական համալսարանի ջերմագազամատակարարման, օդափոխության և միջավայրի պահպանության ամբիոնի ուսանողների դիպլոմային աշխատանքների պաշտպանությունը «ՀայՌուսգազարդ»-ում

Երեւանի ճարտարապետության-շինարարության պետական համալսարանի ջերմագազամատակարարման, օդափոխության և միջավայրի պահպանության ամբիոնի ուսանողների դիպլոմային աշխատանքների պաշտպանությունը «ՀայՌուսգազարդ»-ում

Ընկերության ուսումնատեխնիկական կենտրոնում հավաքված ուսանողներին ողջունեցին ու մասնագիտական հաջողություններ մաղթեցին «ՀայՌուսգազարդ» ընկերության վարչության նախագահ — գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանն ու ՃՇՊՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:


Նախաձեռնության նպատակը, ըստ «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ, դիպլոմային հանձնաժողովի նախագահ Աշոտ Հովսեփյանի, կրթական համակարգի և արտադրության սերտացումն է, ինչը հնարավորություն կտա բացահայտել հիմնավոր գիտելիքներ ունեցող, մտածող, երիտասարդ ինժեներներին, որոնք կկարողանան արդյունավետ աշխատել հանրապետության գազի տնտեսությունում: Համալսարանի նախորդ տարվա շրջանավարտներից լավագույններն արդեն աշխատանքի են անցել ընկերության համակարգում։


Ա. Հովսեփյանի խոսքով, «այս եղանակով մի կողմից՝ երիտասարդ ինժեներները կարող են ծանոթանալ մեր ընկերության պայմաններին, մյուս կողմից էլ՝ մեր մասնագետները կծանոթանան նրանց կարողություններին եւ իրենց աշխատակից ընտրելու հնարավորություն կունենան»:


ՃՇՊՀ ջերմագազամատակարարման, օդափոխության եւ միջավայրի պահպանության ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Զոհրաբ Մելիքյանը համագործակցությունը ուսումնական գործընթացն առավել որակյալ եւ արդյունավետ կազմակերպելու լավ խթան է համարում։ «Մեր ուսանողներն իրենց արտադրական պրակտիկան անցնում են „ՀայՌուսգազարդ“ ընկերությունում, որտեղ ձեռք են բերում մասնագիտական որակներ։


Պակաս կարեւոր չէ նաեւ այն, որ լավ սովորող բազմաթիվ ուսանողներ ընկերության աջակցությամբ բարձր կրթաթոշակ են ստանում։ Աջակցության շնորհիվ հնարավոր է դարձել բարձրացնել ամբիոնի աշխատանքի որակը, կահավորել լաբորատորիաները»:


Սկսած 2006թ.-ից «ՀայՌուսգազարդը» ընդլայնել է բուհ-երի հետ համագործակցությունը, ինչի արդյունքում մեծացել է ուսանողների շահագրգռությունը։ Նրանք ձգտում են ընկերությանը բավարարող, որակյալ ու բարձր գիտելիքներ ստանալ` «ՀայՌուսգազարդ»-ի համակարգում աշխատանքի անցնելու ակնկալիքով:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am