ՀԾԿՀ-ը համաձայնություն տվեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2008–2010 թթ. ներդրումային ծրագրի փոփոխություններին

7 մայիսի 2008, 15:00

2008 թվականի մարտի 7-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2008–2010 թթ. Ներդրումային Ծրագրի ներկայացման ժամանակ նշվեց լրացուցիչ աշխատանքների իրականացման անհրաժեշտության մասին, որոնց իրականացման համար պատճառ էր հանդիսացել 2007–2008թթ. աննախադեպ ցուրտ ձմռան ընթացքում բնական գազի մատակարարման համապատասխան ռեժիմների ապահովումը:

Խնդրի լուծման նպատակով Ընկերությունը որոշում ընդունեց իրականացնել լրացուցիչ միջոցառումներ` փոփոխություններ կատարելով «ՀայՌուսգազարդի՚ 2008–2010 թթ. Ներդրումային Ծրագրում: Մասնավորապես, Երևան քաղաքում նոր 4-րդ գազաբաշխիչ կայանի կառուցում` համապատասխան բարձր և միջին ճնշման գազատարերով, գոյություն ունեցող գազաբաշխման ցանցի վերատեղադրման և վերականգնման աշխատանքներ և այլն:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մայիսի 7-ին կայացած նիստում հանձնաժողովը որոշեց համաձայնություն տալ փոփոխություններին և „ՀայՌուսգազարդ“ ՓԲԸ 2008–2010 թթ. Ներդրումային Ծրագրում լրացուցիչ աշխատանքների ծավալը ավելացնել 4.991 մլրդ դրամով:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am