«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հետ «Գազպրոմի» համագործակցությունը բացառիկ է իր բնույթով»

Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ, որոնց ընթացքում քննարկվել են նաև էներգետիկայի ոլորտում, այդ թվում միջուկային էներգետիկայի բնագավառում հայ-ռուսական փոխգործակցությանը վերաբերող խնդիրներ։ Ռուսական կողմն ընդգծել է, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հետ «Գազպրոմի» համագործակցությունը բացառիկ է իր բնույթով: Նախագահ Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ «Գազպրոմի» հետ համագործակցությունը առաջիկայում եւս բարենպաստ պայմաններ կապահովի Հայաստանի տնտեսության զարգացման համար։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում էր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am