«ՀայՌուսգազարդ»-ում շարունակվում է մասնագետների ուսուցումը

30 նոյեմբերի 2009, 12:00

Գուբկինի անվան նավթի ու գազի Ռուսաստանի պետական համալսարանի որակավորման բարձրացման Ուսումնա-հետազոտական կենտրոնի դասախոսները նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 11-ը մասնագիտական ուսուցման դասընթացներ կանցկացնեն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մայրուղային եւ բաշխիչ գազատարների, ինչպես նաեւ արդյունաբերական շենքերի եւ շինությունների հիմնանորոգման կառավարմամբ եւ կազմակերպմամբ զբաղվող մասնագետների համար: Դասընթացները կանցկացվեն «Նավթագազային օբյեկտների կապիտալ շինարարության կազմակերպման եւ նախագծման ժամանակակից մեթոդները» թեմայով:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am