Վթարի հետևանքով դադարեցվել է Կապանի գազամատակարարումը

11 նոյեմբերի 2009, 09:00

Նոյեմբերի 11-ին ժամը 3:00-ի սահմաններում Կապան — Քաջարան 500մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով դադարեցվել է Կապանի տարածաշրջանի սպառողների գազամատակարարումը:

Ներկայումս «Տրանսգազ» ընկերության կողմից աշխատանքներ են տարվում վթարը վերացնելու և գազամատակարարումը հնարավոր սեղմ ժամկետներում վերականգնելու ուղղությամբ: Ըստ նախնական տվյալների, աշխատանքները կավարտվեն նոյեմբերի 13-ի երեկոյան:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am