«ՀայՌուսգազարդ» այցելեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանը

25 նոյեմբերի 2009, 15:00

Այսօր «ՀայՌուսգազարդ» վարչական համալիր է այցելել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, հանդիպել ընկերության աշխատակազմի հետ:

Կարեն Կարապետյան և Վյաչեսլավ Կովալենկո

Կարեն Կարապետյան և Վյաչեսլավ Կովալենկո

Ողջունելով հյուրին և շնորհակալություն հայտնելով հրավերքն ընդունելու համար, «ՀայՌուսգազարդ» Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը հանգամանալի ներկայացրել է ընկերության գործունեությունն ու ֆինանսատնտեսական ցուցանիշները, նշել, որ ընկերությունն այսօր առաջատար է կանոնադրական կապիտալի, ակտիվների և հիմնական միջոցների մեծությամբ: Վերջին տարիների ներդրումային փաթեթը կազմում է ավելի քան 750 մլն ԱՄՆ դոլար, հիմնական ներդրումներն ուղղված են գազէներգետիկ ոլորտում ռազմավարական նշանակություն ունեցող երկու խոշորագույն ծրագրերին` Իրան-Հայաստան գազատարի շինարարությանն ու Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի արդիականացմանը:

Կ.Կարապետյանի խոսքով, Ընկերության առջև դրված խնդիրներներից է բիզնեսի դիվերսիֆիկացումն ու դինամիկ զարգացումը, իսկ ռազմավարական նպատակը տարածաշրջանային նշանակության գազաէներգետիկ ընկերություն դառնալն է, քանի որ առկա ներուժը լուրջ հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում ներգրավելու համար:


Իր գոհունակությունը հայտնելով հանդիպումից, ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն նշել է, որ երկկողմ շահագրգռություն կա ավելի ամրապնդելու հայ-ռուսական համագործակցությունը բոլոր ուղղություններով, և առաջին հերթին տնտեսական ու էներգետիկ ոլորտներում: «ՀայՌուսգազարդ»-ի գործունեությունը այդ համագործակցության լավագույն դրսևորումներից մեկն է:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am