Դիմում-բողոքների հիմնական մասն առչվում է ներտնային տեխնիկական սպասարկամ հետ

18 նոյեմբերի 2009, 12:00

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերից ստացված տվյալների համաձայն, 2009 թ.երրորդ եռամսյակի ընթացքում հանրապետությունում գազ օգտագործող բաժանորդների կողմից ընդհանուր առմամբ ստացվել է 599 դիմում-բողոք, որից անպատասխան չի մնացել ոչ մի դիմում:

Ընկերության մասնաճյուղերի արագ արձագանքման եւ «1–04» գազի վթարային ծառայության գրանցած տվյալների համաձայն, այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսներին ստացվել է 2902 հեռախոսազանգ, որից 2139-ի դեպքում պատասխաններ են տրվել անմիջապես զանգը գրանցողի կողմից: Մնացած 763 զանգերին առնչվող հարցերը ներկայացվել են համապատասխան ստորաբաժանումներին:
Դիմում-բողոքները եւ հեռախոսազանգերը հիմնականում վերաբերում են ներտնային տեխնիկական սպասարկմանը: Այդ խնդրի վերաբերյալ ստացվել 196 բողոք եւ 655 հեռախոսազանգ: Զգալի մաս են կազմում նաեւ գազամատակարարման ընդհատումների վերաբերյալ հեռախոսազանգերը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am