Վթարի հետևանքով դադարեցվել է Կապանի գազամատակարարումը
Նոյեմբերի 11-ին ժամը 3:00-ի սահմաններում Կապան — Քաջարան 500մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով դադարեցվել է Կապանի տարածաշրջանի սպառողների գազամատակարարումը:
Ներկայումս «Տրանսգազ» ընկերության կողմից աշխատանքներ են տարվում վթարը վերացնելու և գազամատակարարումը հնարավոր սեղմ ժամկետներում վերականգնելու ուղղությամբ: Ըստ նախնական տվյալների, աշխատանքները կավարտվեն նոյեմբերի 13-ի երեկոյան:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն