Կիրիշյան ՊՇԷԿ-ում ավարտվեց մասնագետների վերապատրաստումը

13 հունվարի 2010, 17:00

Դեկտեմբերին Կիրիշյան ՊՇԷԿ-ում ավարտվեց հայաստանցի 25 էներգետիկների «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Հրազդան-5»-ի ապագա աշխատակիցների իննամսյա վերապատրաստումը:

Հինգ փուլերով կազմակերպված վերապատրաստման ընթացքում հայ էներգետիկները մանրամասն ուսումնասիրել են կայանի տուրբինային և կաթսային սարքավորումները, ձեռք են բերել կաթսային և տուրբինային արտադրամասերի շրջիկ մեքենավարի, էներգաբլոկի մեքենավարի և ավագ մեքենավարի, հերթափոխի պետի մասնագիտություններ:
Վերապատրաստման ժամանակ էներգետիկները ցուցաբերել են բարձր ներուժ, սովորելու, նոր մասնագիտություններ ձեռք բերելու ցանկություն:
Իրենց հերթին Կիրիշյան ՊՇԷԿ-ի մասնագետները հյուրերին տրամադրել են անհրաժեշտ ամբողջ գրականությունը ձեռնարկներ, կանոններ, սարքավորումների նկարագրություններ, ջերմատեխնիկայի մասին գրքեր: Բացի տեսությունից, վերապատրաստման մասնակիցները տեղում հետևել են արտադրական գործընթացին, իսկ երբեմն մասնակցել են դրան:

«Киришская PROГРЭС» պարբերականը, որը փոքրիկ ակնարկով անդրադարձել գործընթացին, նշում է, որ վերապատրաստման ընթացքում հյուրերը ոչ միայն ձեռք են բերել շատ գիտելիքներ, այլ նաև մասնակցել են կայանի հասարակական կյանքին:
Վերապատրաստման ավարտից հետո ամփոփիչ հանդիպման ժամանակ Կիրիշյան ՊՇԷԿ-ի տնօրեն Յուրի Անդրեևը շնորհավորել է էներգետիկներին «քննությունները հաջող հանձնելու» առիթով և սրտանց ցանկացել «բարգավաճում ու անվթար աշխատանք „Հրազդան-5“-ին»:
Իր հերթին «Հրազդան-5»-ի ներկայացուցիչ Աշոտ Պողոսյանը շնորհակալություն է հայտնել կայանի ղեկավարությանը և աշխատակիցներինª «կազմակերպչական լավ աշխատանքի, ջերմության, բարիդրացիական վերաբերմունքի համար»:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button