2010 թվականը կարևորվում է «Հրազդան 5»-ի շինարարարության ավարտի ծրագրով

Այսօր հրավիրված ընդլայնված խորհրդակցության ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը նշեց, որ Ընկերության գործունեության և դինամիկ զարգացման առումով 2010 թվականը կարևորվում է հատկապես «Հրազդան 5»-ի շինարարարության ավարտի ծրագրով: Չնայած ճգնաժամի հետևանքներին, ընթացիկ տարում Ընկերությունն ակնկալում է բավականին լուրջ վարկային ռեսուրս` իր առջև դրված խնդիրները լուծելու և ռազմավարական ծրագրերը սահմանված ժամկետներում ավարտին հասցնելու համար:

Գնահատելով անցած տարին, Կ. Կարապետյանը Ընկերության ստորաբաժանումներին հանձնարարեց ամփոփել և պատրաստել 2009թ. հաշվետվությունները, մասնավորապես ֆինանսատնտեսական ցուցանիշների, գազաֆիկացման, ազդանշանային սարքավորումների տեղադրման և այլ ծրագրերի ուղղությամբ, ինչպես նաև ներկայացնել 2010 թվականի համալիր ծրագրերն ու ֆինանսական հոսքերի կանխատեսումները:
Խորհրդակցության ընթացքում նշվեց նաև, որ առաջիկայում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին կներկայացվի բնական գազի սակագնի վերանայման հայտը:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am