Իրականացվում են 88 մանկապարտեզների արտաքին գազատարների կառուցման աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի կողմից նախադպրոցական ուսումնական հաստատությունների ջեռուցման ծրագրի շրջանակներում «ՀայՌոագազարդ» ՓԲԸ-ի կողմից 2010 թվականին իրականացվում են թվով 88 մանկապարտեզների ջեռուցման համակարգերը սնող արտաքին գազատարների կառուցման աշխատանքները։
2010թ. նոյեմբերի 1-ի դրությամբ արդեն ավարտվել և շահագործման են հանձնվել թվով 83 մանկապարտեզների արտաքին գազատարների կառուցման աշխատանքները, իսկ մնացած 5 օբյեկտների աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև դեկտեմբերի 1-ը։
Ընդհանուր առմամբ աշխատանքների կատարման համար «ՀայՌոագազարդ» ՓԲԸ կողմից կիրականացվի շուրջ 145.0 մլն.դրամի ներդրում։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն