Տասն ամիսներին «ՀայՌուսգազարդ»-ի ՈՒՏԿ-ում ուսուցանվել և վերապատրաստվել են 859 մասնագետներ

2010 թվականի տասն ամիսների ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի ուսումնատեխնիկական կենտրոնում ուսուցանվել են հանրապետության գազի բնագավառի 798 մասնագետ, այդ թվում 689-ը «ՀայՌուսգազարդ»-ից, 71-ը՝ տարբեր կազմակերպություններից: 38 մասնագետի համար կազմակերպվել է անհատական ուսուցում:Նշված ժամանակահատվածում ՈՒՏԿ-ում վերապատրաստվել են 61 մասնագետներ:

Ընթացիկ տարում ներկայացվել են տպագրման «Մայրուղային գազատարների շահագործում» և «Հեղուկացված նավթային գազերի օգտագործումը գազաբալոնային ւսվտոմեքենաներում» մեթոդական ուղեցույցները։ Մշակման փուլում է գտնվում «Գազով աշխատող կաթսայական տեղակայանքների շահագործում» մեթոդական ուղեցույցը, որը տպագրման կներկայացվի հաջորդ տարի։ Մշակվել և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից հաստատվել են յոթ թեմատիկ պլաններ և ծրագրեր։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am