«ՀայՌուսգազարդի» պարտատոմսերի առևտրի շրջանառության ծավալը կազմել է ավելի քան 171 մլն դրամ

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2008թ.հուլիսին երկրորդ թողարկման մեկ միլիարդ դրամ ընդհանուր ծավալով յուրաքանչյուրը 50 հազար ՀՀ դրամ անվանական արժեքով պարտատոմսերի առեւտրի ծավալը «Նասդաք Օէմէքս Արմենիա» ԲԲԸ հարթակում 2010թ. առաջին ինն ամիսների ընթացքում կազմել է ավելի քան 171 մլն ՀՀ դրամ:Պարտատոմսերը թողարկվել են 36 ամիս մարման ժամկետով, 9,5% տարեկան եկամտաբերությամբ:Առեւտրի ծավալները ցույց են տալիս, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ թողարկված պարտատոմսերի իրացվելիության մակադակը բավականին բարձր է:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am