Փետրվարի 20-ից ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը
Վրաստանի գազատրանսպորտային Ընկերությունը փետրվարի 20-ի առավոտյան պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին, որ Ղազախ- Սագուրամո 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարա-վերականգնողական աշխատանքների իրականացման հետ կապված ժամանակավորապես դադարեցվում է Հայաստան բնական գազի մատակարարումը:
Աշխատանքների ավարտի մասին վրացական կողմը կտեղեկացնի լրացուցիչ: Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների: