2011 թվականին սպասարկվել է գազասպառող բաժանորդների 95,7%-ը
Հանրապետության տարածքում ներտնային գազի սպառման համակարգերի տեխնիկական սպասարկումն իրականացնող «Էյ—Ի—ՋիՍերվիս» ընկերությունը 2011 թվականի ընթացքում կատարել է 1 593 965 այցելություն ՝ 2010թ. 1 530 410 —ի դիմաց: Պլանային այցերը կատարվում են տարին երկու անգամ:
Նշված ժամանակահատվածում փաստացի սպասարկվել է 1 171 123 բաժանորդ՝ կամ նախատեսվածի 95,7 տոկոսը: 35 952 բաժանորդ չի սպասարկվել՝ փակ դռների պատճառով: Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել է 425 282 ակտ: Հիշեցնենք, որ 2012թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում բնական գազ է սպառում 625 711 բաժանորդ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն