2011 թվականին սպասարկվել է գազասպառող բաժանորդների 95,7%-ը
Հանրապետության տարածքում ներտնային գազի սպառման համակարգերի տեխնիկական սպասարկումն իրականացնող «Էյ—Ի—Ջի Սերվիս» ընկերությունը 2011 թվականի ընթացքում կատարել է 1 593 965 այցելություն ՝ 2010թ. 1 530 410 —ի դիմաց: Պլանային այցերը կատարվում են տարին երկու անգամ:
Նշված ժամանակահատվածում փաստացի սպասարկվել է 1 171 123 բաժանորդ՝ կամ նախատեսվածի 95,7 տոկոսը:35 952 բաժանորդ չի սպասարկվել՝ փակ դռների պատճառով:
Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել է 425 282 ակտ:
Հիշեցնենք, որ 2012թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում բնական գազ է սպառում 625 711 բաժանորդ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Փետրվար ամսվա նորությունները
- Աշխատանքային այց Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ
- Փետրվար ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմատվության միջին արժեքը
- Վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը
- Փետրվարի 20-ից ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը
- Փետրվար ամսվա 1-ին տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմատվության միջին արժեքը