Խոշոր հարկատուների ցանկում «ՀայՌուսգազարդ»-ը զբաղեցնում է երկրորդ տեղը
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2011 ֆինանսական տարվա սկզբից հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի եւ տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 21,799,881.6 հազար դրամ:
Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ դուստր ընկերությունները, այդ թվում ցանկի 25-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 2,664,235.0 հազար դրամ, 457-րդ տեղում ՝«Տրանսգազշին» ՍՊԸ-ն` 170,721.4 հազար դրամ, 649-րդ տեղում «Ավտոգազ» ՍՊԸ-ն՝ 115,778.3 հազար դրամ եւ 945-րդ տեղում «Արմավիր Գազմաշ» ՍՊԸ՝ 74,773.5 հազար դրամ վճարած հարկերի ընդհանուր գումարով: Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը զբաղեցնում է 134-րդ տեղը՝ 640,126.9 հազար դրամ: Ֆինանսական տարվա սկզբից հունվար-դեկտեմբեր ամիսներին 3 մլն. դրամ եւ ավելի սոցիալական ապահովագրության վճար վճարած 1000 խոշոր ապահովադիրների ցանկում 1,660,887.8 հազար դրամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ընդհանուր գումարի չափով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը: Նշված ցուցակում «Էյ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը զբացեղնում է 31-րդ տեղը՝ 294,896.0 հազար դրամ, «Տրանսգազ» ՍՊԸ-ն զբաղեցնում է 40-րդ տեղը՝ 220,000.0 հազար դրամ, 197-րդ տեղում է «Տրանսգազշին» ՍՊԸ-ն՝ 54,172.4 հազար դրամ, 437-րդ տեղում է «Ավտոգազ» ՍՊԸ-ն՝ 28,114.0 հազար դրամ, 467 —րդ տեղում է «Արմավիր Գազմաշ» ՍՊԸ՝ 26,920.0 հազար դրամ: Ֆինանսական տարվա սկզբից 100 եւ ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած ապահովադիր հանդիսացող առեւտրային կազմակերպությունների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը: Ընկերությունում աշխատում է 5975 մարդ: Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը զբաղեցնում է 27-րդ տեղը: Այստեղ աշխատում է 967 մարդ: «Տրանսգազ» ՍՊԸ-ն զբաղեցնում է 34-րդ տեղը՝ 830 մարդ, 227-րդ տեղում է «Տրանսգազշին» ՍՊԸ-ն՝ 181 մարդ, 373-րդ տեղում է «Ավտոգազ» ՍՊԸ-ն`117 մարդ, 417-րդ տեղում է«Արմավիր Գազմաշ» ՍՊԸ՝ 104 մարդ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն