Հուլիսի 1-ից գազի համար սպառողը կվճարի 146,7 դրամ՝ 156-ի փոխարեն

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մայիսի 31-ի հրավիրած նիստում քննարկել է «Բնական գազի փոխադրման, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման և բնական գազի բաշխման սակագների, „Գազպրոմ Արմենիա“ փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին հարցերը:

Հանձնաժողովի կողմից ընդունված որոշման համաձայն, սահմանվել է ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը՝ 146 700 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը` 257.56 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն):

Հանձնաժողովի որոշումը ուժի մեջ է մտնում 2016 թվականի հուլիսի 1-ից:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am