Պարզաբանում որոշ ԶԼՄ-ի կողմից տարածած տեղեկատվության վերաբերյալ
Ս.թ. մայիսի 4-ին որոշ ԶԼՄ-ի կողմից տարածվել է տեղեկատվություն, թե «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Լոռու գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի (ԳԳՄ) աշխատակիցներին «ստիպում են ստորագրել ինչ-որ թղթերի տակ, որոնց բովանդակությունը հայտնի չէ»: Ընդ որում, բացառապես անհիմն եղանակով փորձ է արվում այդ ամենը ներկայացնել քաղաքական լույսի ներքո:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ այդ տեղեկատվությունը և դրա վերաբերյալ մեկնաբանություններն իրականությանը չեն համապատասխանում:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կառուցվածքային ստորաբաժանումներում և ԳԳՄ-ներում ընթանում է անձնական տվյալներ մշակող աշխատակիցներին «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, սույն օրենքին համապատասխան մշակված «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում Անձնական տվյալների պաշտպանության քաղաքականության, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում Անձնական տվյալների մշակման կարգի և անձնական տվյալների պաշտպանության ոլորտը կարգավորող այլ ներքին իրավական ակտերի դրույթներին ծանոթացման գործընթացը, որը մեկնարկել է դեռևս 2017 թվականի հոկտեմբերին:
Ըստ սահմանված ժամանակացույցի՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կառուցվածքային ստորաբաժանումների և ԳԳՄ-ների անձնական տվյալներ մշակող աշխատակիցներն ուսումնասիրում են վերը նշված փաստաթղթերը, ծանոթանում դրանց պահանջներին և դրույթներին, ինչի վերաբերյալ ստորագրում են անձնական տվյալների պաշտպանության ոլորտը կարգավորող փաստաթղթերին ծանոթ լինելու մատյանում:
Կից ներկայացնում ենք վերը նշված մատյանի օրինակելի ձևի պատճեն:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մայիս ամսվա նորությունները
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ներկայացուցիչը մասնակցել է «Գազպրոմ» ՀԲԸ գլխավոր էներգետիկների հոբելյանական խորհրդակցությանը 2018 թվականի մայիս ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում անցկացվել է Ընկերության աշխատակիցների երեխաների նկարների մրցույթ Որակի տարվա շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում նախատեսված են մի շարք միջոցառումներ 2018 թվականի մայիս ամսվա առաջին տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը