Կամո և Շիրակ համայնքների գազամատակարարումը կվերականգնվի վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ մայիսի 3-ին ժամը 19:30 սահմաններում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին պատկանող էքսկավատորը հողային աշխատանքների կատարման ընթացքում վնասել է Շիրակի մարզի Կամո և Շիրակ համայնքները սնող միջին ճնշման գազատարը:
Վերը նշված երկու համայնքների գազամատակարարումը դադարեցված է, իրականացվում են վթարավերականգնման աշխատանքներ, որոնց ավարտի և գազաթողարկման մասին անհատապես կտեղեկացվեն Կամո և Շիրակ համայնքների գազասպառող բաժանորդները։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36