Վթարավերականգնողական աշխատանքների նպատակով կդադարեցվի Արտավազ, Փյունիկ, Մեղրաձոր, Մարմարիկ, Կաքավաձոր, Ձորակ, Աղավնաձոր գյուղերի գազասպառողների գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարի վերացման, վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով մայիսի 5-ին ժամը 9:00-ից մինչև ժամը 18:00 դադարեցվելու է Կոտայքի մարզի Արտավազ, Փյունիկ, Մեղրաձոր, Մարմարիկ, Կաքավաձոր, Ձորակ, Աղավնաձոր գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1–04 հեռախոսահամարով:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36