«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ներկայացուցիչը մասնակցել է «Գազպրոմ» ՀԲԸ գլխավոր էներգետիկների հոբելյանական խորհրդակցությանը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տեխնիկական բաժնի պետի տեղակալ Ռուբեն Վարդանյանը մասնակցել է մայիսի 21-ից 25-ը Սոչիում կայացած «Գազպրոմ» ՀԲԸ գլխավոր էներգետիկների 50-րդ հոբելյանական խորհրդակցությանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2017–2018 թթ. աշուն-ձմեռ ժամանակահատվածում «Գազպրոմ» ՀԲԸ էներգատնտեսության գործունեության արդյունքները և 2018–2019 թթ. աշուն-ձմեռ ժամանակահատվածի համար էներգետիկ օբյեկտների նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր:
Ռ.Վարդանյանը հանդես է եկել զեկույցով՝ գործընկերներին ներկայացնելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ էներգատնտեսության աշխատանքի հիմնական ցուցանիշները, մասնավորապես, էներգախնայողության, ջերմա և ջրամատակարարման, ջրահեռացման տեխնիկատնտեսական ցուցանիշները:
Նշվել է, որ 2017–2018թթ. աշուն-ձմեռ ժամանակահատվածին նախապատրաստման շրջանակում իրականացվել են ընկերության էներգետիկ օբյեկտների սարքավորումների փորձարկման և դիագնոստիկ հետազոտության, կապիտալ նորոգման և պրոֆիլակտիկ աշխատանքներ: Իրականացվել է նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ էներգատնտեսության օբյեկտների նախապատրաստման միջոցառումների ծրագիրը:
էներգատնտեսության բնականոն շահագործումն ապահովելու նպատակով ընկերությունում հաստատվել և իրականացվում է 2017–2019 թթ. էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացման ծրագիրը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 799 ԿԲ)