«Փյունիկի» մրցաշարում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ֆուտբոլային թիմը մեկնարկել է հաղթանակով
- Նկարագրություն
- Ֆոտոալբոմ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ֆուտբոլային թիմը մասնակցում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մայիսի 4-ից 27-ը անցկացվող մրցաշարին, որին մասնակցում են 24 սիրողական թիմեր: Pyunik Cup սիրողական մրցաշարին մասնակցում են նաև երեւանյան ակումբում մարզվող պատանի խաղացողների ծնողներն ու տարբեր կազմակերպություններ: Մրցակիցները բաժանվել են 4 խմբերի, յուրաքանչյուրում՝ 6-ական թիմ:
Քանի որ խաղերը անցկացվում են 1+7 ձևաչափով, ընկերության ֆուտբոլիստները հանդես են գալիս երկու թիմով՝ «Գազպրոմ Արմենիա»-1 և «Գազպրոմ Արմենիա» —2 :
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ֆուտբոլիստները սիրողական մրցաշարի առաջին օրը՝մայիսի 4-ին անցկացրել են երկու խաղ:
Իրենց առաջին խաղում «Գազպրոմ Արմենիա» —2 թիմը մրցեց «Փյունիկի» 09 թիմի խաղացողների ծնողների հետ։
Երկրորդ խաղը «Գազպրոմ Արմենիա» —1 անցկացրեց Հայաստանի լրագրողների 2-րդ թիմի հետ:
Առաջին խաղն ավարտվեց 9:1, երկրորդ խաղը՝ 9:2 հաշիվներով:
Հաջորդ հանդիպումները նախատեսված է անցկացնել մայիսի 9-ին, 11-ին և 12-ին:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մայիս ամսվա նորությունները
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ֆուտբոլիստները հաղթանակով ավարտեցին մրցաշարի նախնական փուլը 2019 թվականի մայիս ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը Ուսումնամարզական համալիրը պատրաստ է շահագործման «Տրանսգազ» ՍՊԸ-ն անցկացրել է հերթական վարժանքները «Սովկոմբանկը» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը համաձայնագիր են ստորագրել սինդիկացված վարկի տրամադրման վերաբերյալ
Մեծացված լուսանկար (JPG, 717 ԿԲ)