Հանրապետության գազաբաշխման համակարգին միացված է ավելի քան 713 հազար բաժանորդ
2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետության գազաբաշխման համակարգին է միացված 713 606 բնակիչ-բաժանորդ, որից 382 522-ը բնակելի շենքերում (բնակարան), 331 084-ը՝ առանձնատներում:
2019 թվականի ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ բնակիչ-բաժանորդների թիվն ավելացել է 11 136-ով:
Ներկայում Հայաստանում բնական գազ են օգտագործում 635 համայնքներ, որից 588-ը գյուղական, 47-ը՝ քաղաքային: