Նորություններ

Մարտ 2020 թվական

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մինչև արտակարգ դրության ավարտը ձեռնպահ կմնա բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում գազամատակարարումը դադարեցնելու գործընթացից

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում Պարետի որոշումները և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությունը առ այն, որ ստեղծված իրավիճակը բնակիչ-բաժանորդների կողմից վճարումներ կատարելու համար մինչև արտակարգ դրության ավարտը ճանաչվել է խոչընդոտող ֆորս մաժոր՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մինչև ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված արտակարգ դրության ավարտը ձեռնպահ կմնա բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում գազամատակարարումը դադարեցնելու գործընթացից:

2019 թվականի ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնատեխնիկական կենտրոնում ուսուցանվել և գիտելիքների ստուգում է անցել ընկերության 352 մասնագետ՝ 270-ը մասնաճյուղերից, 51-ը՝ ընկերություններից: