Նորություններ

Հուլիս 2020 թվական

2020 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 9,3 %-ով ավելացել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 1 153,9 մլն խ.մ՝ նախորդ տարվա 1 056,1 մլն խ.մ դիմաց:

Հուլիսի 19-ից գործում են բնական գազի նոր սակագներ

2020 թվականի հուլիսի 19-ից ուժի մեջ է մտել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերաբերյալ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը:

2020 թվականի առաջին կիսամյակի տվյալներով խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զբաղեցնում է  երկրորդ տեղը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության կողմից հրապարակված 2020 թվականի հունվար-հունիս ամիսների տվյալներով` 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի ընդհանուր գումարով:

Հանրապետության գազաբաշխման ցանցին միացված է ավելի քան 718 հազար բնակիչ-բաժանորդ

2020 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ բնակիչ-բաժանորդների թիվն ավելացել է 4 749 —ով:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ Վարչության նախագահԳլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանի նախագահությամբ, որին մասնակցել են Ընկերության դուստր ընկերությունների, գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի, Հրազդան-5 և Ուսումնասպորտային համալիր հիմնարկների տնօրենները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: