ՀՀ ՀԾԿՀ-ը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2021–2025 թվականների ներդրումային ծրագրին
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ի նիստում համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2021–2025 թվականների ներդրումային ծրագրին, որի ընդհանուր արժեքը կազմում է 108 787,59 մլն դրամ (առանց ԱԱՀ)՝ հետևյալ հիմնական ուղղություններով.
— գազափոխադրման համակարգի Աբովյանի ԳՍՊԿ—ի ընդլայմանը, վերականգնմանը և վերակառուցմանն ուղղված ներդրումներ,
— գազափոխադրման համակարգի ընդլայմանը, վերականգնմանը և վերակառուցմանն ուղղված ներդրումներ,
— գազափոխադրման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ,
— նոր բաժանորդների միացմանն ուղղված ներդրումներ,
— գազաբաշխման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նաև համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2020–2024 թվականների ներդրումային ծրագրի 2020 թվականի ճշգրտումներին (փոփոխություններին):
Դեկտեմբեր ամսվա նորությունները
- Շնորհավորական մաղթանքը Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
- Հ.Թադևոսյան. «Համակարգված աշխատանքի արդյունքում արձանագրվել են արտադրատնտեսական դրական ցուցանիշներ, ինչը հիմք է տալիս նախանշել առաջիկա 5 տարիների գործունեության հիմնական ուղենիշները»
- Հ.Թադևոսյան. Հայաստանը կարող է տնտեսել տարեկան շուրջ 30 մլն խ.մ գազ մայրուղային գազատարի նորոգման արդյունքում
- Ալեքսեյ Միլլերը և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քննարկել են գազի մատակարարումներին առնչվող հարցեր