Շնորհավորական մաղթանքը Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
29 դեկտեմբերի 2020, 14:00՛ր,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Ամփոփելով անցնող տարին՝ պետք է նշեմ, որ 2020 թվականն իսկապես բարդ ժամանակահատված էր բոլորիս համար, լի բազմաթիվ խնդիրներով, անսպասելի շրջադարձերով, բոլորովին նոր իրողություններով: Հարկ եմ համարում փաստել, որ համատեղ ջանքերի, նվիրված և համակարգված աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք հաղթահարել դժվարությունները, լիովին կատարել մեր առջև դրված խնդիրներն ու այդ ամենի արդյունքում արձանագրել արտադրատնտեսական դրական ցուցանիշներ:
Պատերազմի և համավարակի հետևանքով ստեղծված բարդ իրավիճակում մենք կարողացանք ապահովել կայուն գործունեություն՝ պատշաճ կատարելով ստանձնած պարտավորություններն ու սպառողական շուկայի հուսալի և անխափան գազամատակարարումը:
Համոզված եմ, որ նույն նվիրումով ու եռանդով աշխատելու ենք ապագայում ևս՝ Ընկերության բոլոր ծրագրերը կյանքի կոչելու նպատակով եւ էլ ավելի ամրագրելու մեր առաջատար դիրքերը երկրի տնտեսության մեջ: Ցանկանում եմ ընդգծել, որ առաջիկա տարիների ընթացքում նախատեսում ենք իրականացնել ներդրումային խոշորածավալ ծրագիր՝ Հայաստանի Հանրապետության գազամատակարարման և գազաֆիկացման Գլխավոր սխեմայի շրջանակներում, ինչը մեզ համար ստեղծում է հեռանկարային զարգացման հնարավորություններ:
Լավատեսությամբ և ապագայի հանդեպ վստահությամբ ցանկանում եմ, որպեսզի 2021 թվականը բոլորիս համար նշանավորվի աշխատանքային նոր ձեռքբերումներով և նորանոր հաջողություններով:
Կրկին շնորհավորելով գալիք տոների կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ եւ ձեր հարազատներին քաջառողջություն, խաղաղություն, բարեկեցություն ու ամենայն բարիք:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյան
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մեծացված լուսանկար (jpg, 368542)